Ամերիկացի գիտնականները խոսել են հղի կնոջ օրգանիզմի՝ կորոնավիրուսին արձագանքելու և երեխայի սեռի փոխհարաբերության մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ գրում է Argumenti.ru-ն։
Բժիշկների ենթադրության համաձայն՝ տղա երեխայի սպասող հղի կնոջ մարմինը վարակվելիս ավելի քիչ հակամարմիններ է արտադրում։ Բացի այդ, ավելի քիչ պաշտպանիչ բջիջներ են մատակարարվում պտուղին:
Ռուս մասնագետներն իրենց հերթին կարծում են, որ հորմոնները կարող են ազդել հակամարմինների արտադրության վրա։
Երեխայի մոտ պաթոլոգիաների վտանգից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս հղիություն պլանավորողներին պատվաստվել, քանի որ պատվաստման հիմնական խնդիրն է պաշտպանել մոր մարմինը։
Ինչպես գրում է թերթը, գիտնականներն ուշադրություն են հրավիրել տղամարդկանց մոտ կորոնավիրուսի ավելի ծանր ընթացքի վրա, քան կանանց մոտ։ Որոշ փորձագետներ դա կապում են տարբեր սեռերի վիրուսի հետ շփման տարբեր ընկալիչների հետ: