Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել է 478 տոննա մանդարին։
Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։
Նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ միայն Հայաստան է արտահանվել 383 տոննա մանդարին, որն էլ կազմում է ընդհանուր թվի 80 տոկոսը:
Ըստ տվյալների՝ 2021 թվականին մանդարին է արտահանվել.
Հայաստան (383 տոննա),
Ռուսաստան (67 տոննա),
Ուկրաինա (18 տոննա),
Սլովենիա (10 տոննա)։
Նշվում է, որ արտահանման արժեքը կազմել է 171 հազար դոլար։ Մանդարինի արտահանման ծավալն այս ժամանակահատվածում աճել է 100%-ով, իսկ արտահանման արժեքը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 54%-ով։