Հունիսի 13-ին կառավարության հերթական նիստի ժամանակ կքննարկվի ՀՀ Շիրակի մարզի Բայանդուր գյուղական համայնքի ղեկավար Հովագիմ Սարգսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Կառավարության որոշումը:
Նշենք, որ որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը կնշանակվի և Շիրակի մարզի Բայանդուրի գյուղական համայնքի ընտրատարածքում կանցկացվի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: