«Ալիք Մեդիան»՝ Վրաստանի Ծոփի և Խոժոռնի գյուղերում միասին ապրող հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունների մասին

Ծոփի գյուղում, երբ հայերենով որևէ բան ես հարցնում ու քեզ պատասխանում են հայերենով, չի բացառվում, որ զրուցակիցդ ազգությամբ ադրբեջանցի է: Եվ հակառակը՝ կարող են ադրբեջաներեն այնպես խոսել, որ կասկած անգամ չլինի, թե զրուցակիցդ հայ է:

Այս մասին գրում է «Ալիք Մեդիան»։

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից շուրջ 70 կմ հեռավորության վրա գտնվող Մառնեուլիի շրջանի Ծոփի և Խոժոռնի գյուղերում՝ ավելի քան 80 տարի է, երկու էթնոսների համակեցությամբ ու իրենց յուրահատկությամբ կողք-կողքի բնակվում են հայ ու ադրբեջանցի ընտանիքներ, ընկերություն անում, գյուղամեջում նարդի ու դոմինո խաղում, թեյ խմում և նույնիսկ ընտանիքներ կազմում: Սակայն 2020 թվականի աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմն անհետևանք չի մնացել նաև համագյուղացիների հարաբերություններում։

Ասում են՝ միմյանց նկատմամբ որոշակի սառնություն է զգացվում։

Նախքան պատերազմը` դեռեւս 2018-ին, «Ալիք Մեդիայի» թիմը ֆիլմ էր նկարել Վրաստանի այդ երկու գյուղում միասին բնակվող երկու ազգերի մասին: 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո վերադարձել ենք Ծոփի ու Խոժոռնի ուսումնասիրելու՝ ինչպե՞ս է ազդել երկու ազգերի պատմական հայրենիքների միջև եղած պատերազմը տեղացիների խաղաղ համակեցության վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել