Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարված են հասցրել սիրիական հակաօդային պաշտպանության օբյեկտներին, երկու սիրիացի զինվոր վիրավորվել է։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովստին»։
«Իսրայելական ռազմաօդային ուժերի չորս մարտավարական F-16 կործանիչներ Գոլանի բարձունքների մերձակայքում գտնվող իրենց տարածքից, առանց Սիրիայի օդային տարածք մտնելու, խոցել են ութ «Դալիլա» կառավարվող հրթիռներ ԱԹՍ-ի հակաօդային պաշտպանության օբյեկտներին, որոնք գտնվում են Դամասկոսից 20 կիլոմետր դեպի արևմուտք և 12 կիլոմետր հյուսիս-արևմուտք», – ասել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտրադմիրալ Վադիմ Կուլիտը։
Ռուս զինվորականները հավելել են, որ հրթիռային հարվածը փոքր վնաս է հասցրել ենթակառուցվածքներին, երկու սիրիացի զինվոր վիրավորվել է։
Նրա խոսքով՝ սիրիական հակաօդային պաշտպանության հերթապահությունը՝ օգտագործելով BUK M2E զենիթահրթիռային համակարգը, ոչնչացրել է իսրայելական երկու հրթիռ։