ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճիշտ է վարվել զորքերը Աֆղանստանից դուրս բերելու հարցում։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Առաջին բանը, որ ուզում եմ ասել, այն է, որ ԱՄՆ նախագահը, իհարկե, ճիշտ արեց, նա ճիշտ արեց՝ զորքերը դուրս բերելով Աֆղանստանից»,- ասել է Պուտինը Վալդայ միջազգային քննարկման ակումբի հանդիպման ժամանակ։