Ո՞ր դեպքում անձը չի ենթարկվում վարչական պատասխանատվության

Վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը թեև Վարչական օրենսգրքով նախատեսված գործողություն է կատարել, սակայն գործել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն` մի այնպիսի վտանգ վերացնելու համար, որը սպառնացել է պետական կամ հասարակական կարգին, սոցիալիստական սեփականությանը, քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին, կառավարման սահմանված կարգին:

Նշենք, որ այդ վտանգը պետք է հնարավոր չլինի վերացնել վերացնել այլ միջոցներով, իսկ հասցված վնասը կանխված վնասի համեմատությամբ ավելի նվազ կարևորություն ունենա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել