Կապրեմ մինչև հոկտեմբերի 30-ը․ Սաակաշվիլիի ուղերձ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը Ռուսթավիի թիվ 12 բանտում է, հերթական ուղերձն է տարածել։ Երկուշաբթի առավոտյան փաստաբաններն այցելել են նախկին նախագահին, որը փոխանցել է ուղերձը, հայտնում է «Գրուզիա Online»։

«Ընտրություններ են, և ուշադրությունը պետք է հատկացվի դրան… Մենք պետք է փոխենք երկիրը տարբեր մեթոդներով, այդ թվում ամենագլխավորը՝ ձեռքից խլենք հաղթանակն ընտրություններում։ Ես, իմ կողմից, ամեն հնարավոր բան կանեմ, անգամ հացադուլի պայմաններում։ Պետք է ապրել մինչև հոկտեմբերի 30-ը  և առանց ինձ համար ժամանակից շուտ սգալու, հավանաբար ավելի լավ է ձեռքները քշտել և միասին տոնել հաղթանակը»,- ասվում է Սաակաշվիլու ուղերձում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Սաակաշվիլիի կողմից` սահմանի անօրինական հատման վերաբերյալ: Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344 -րդ հոդվածի հատկանիշներով:

Վրաստանի նախկին նախագահ ը ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին` Թբիլիսիում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել