Ո՞վ կարող է մասնակցել աուդիտորի որակավորման քննություններին

Աուդիտորների որակավորումը սահմանված պահանջներին բավարարող աուդիտորի որակավորում ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչությանը կամ մասնագիտացված կառույցին դիմած ֆիզիկական անձի մասնագիտական գիտելիքների ստուգման արդյունքների հիման վրա աուդիտորի որակավորման վկայական տալու ընթացակարգ է:

Աուդիտորների որակավորման քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այն անձինք, ովքեր ունեն`
ա) տնտեսագետի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ`
բ) բարձրագույն կրթություն և վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին յոթ տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքի փորձ:

Աուդիտորների որակավորումն իրականացվում է քննությունների միջոցով: Աուդիտորների որակավորման քննությունների ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Աուդիտորների որակավորման քննությունները կազմակերպվում և անցկացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության և (կամ) մասնագիտացված կառույցի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած որակավորման քննությունների ծրագրի շրջանակներում:

Վկայականը տալիս է Աուդիտորական գործունեության հսկողության տեսչությունը և (կամ) մասնագիտացված կառույցը` դիմողի կողմից ծրագրի բոլոր բաժինների գծով քննությունները հանձնելու և վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորներ վաստակելու դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել