Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենքի նախագիծը ՍԴ-ն ճանաչել է Սահմանադրական

Նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան էր դիմել, վիճարկելու՝ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունած՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։

ՍԴ-ն որոշել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը օրենքի նախագիծ էր ներկայացրել, ըստ որի՝ վիրավորանքի համար նախկին 1 միլիոնի փոխարեն այժմ վիրավորանք հասցնողը կվճարի մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն, մինչև 6 միլիոն դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել