Ի՞նչ չափով է փոխհատուցվում զինծառայողների և քաղաքացիական ծառայողների բնակարանի վարձակալության գումարը

Բնակարանի վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման իրավունք ունեն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և ՀՀ կառավարությաննառընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգերի զինծառայողներին և քաղաքացիական ծառայողներին:
Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարվում է յուրաքանչյուր ամիս` բնակելի տարածության վարձակալության պայմանագրում նշված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան`
1) Երևան քաղաքում` մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 45000 դրամ, 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 67500 դրամ.
2) այլ քաղաքներում` մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 24000 դրամ, 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 36000 դրամ.
3) այլ բնակավայրերում` մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 15000 դրամ, 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 22500 դրամ:
Պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց ընտանիքի անդամ են համարվում՝
1) ամուսինը և 18 տարին չլրացած երեխաները.
2) համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել