Որքան՞ ժամանակ հետո վարչական տույժ նշանակելու մասին որոշումը չի կարող կատարվել

Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը ի կատար է ածվում որոշում կայացրած մարմնի (պաշտոնատար անձի) կողմից:

Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից երեք ամսվա ընթացքում:

Բացառություն են կազմում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123, 1231, 1232, 1233, 1234, 1235, 123.6, 123.7, 124, 1241, 1242, 1243, 1244, 1245, 1246, 125, 126, 128, 129, 1291, 1292, 131, 132, 133, 140, 158 հոդվածի երկրորդ, երրորդ և քսանմեկերորդ մասերի, 182, 188, 189.13, 189.14, 189.15 և 189.16 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների կապակցությամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումները, որոնց դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում:

Օրենքով սահմանված հիմքերով որոշման կատարումը կասեցվելու դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև գանգատը կամ բողոքը քննվելը:

Որոշման կատարումը հետաձգելու դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև հետաձգման ժամկետի լրանալը:

Վարչական տույժ նշանակելու մասին որոշման ճիշտ և ժամանակին կատարման նկատմամբ վերահսկողությունը դրվում է որոշումը կայացրած մարմնի (պաշտոնատար անձի) վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել