Հաշմանդամության 1-ին խմբի որոշման չափանիշը սոցիալական պաշտպանություն կամ օգնություն պահանջող սոցիալական անբավարարությունն է, որը հետևանք է հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն, խիստ արտահայտված խանգարումով առողջության խաթարման, որը հանգեցնում է կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման՝
ինքնասպասարկմ անապահովման 3-րդաստիճանի ունակություն,
տեղաշարժվելու 3-րդաստիճանիկարողություն,
կողմնորոշվելու 3-րդաստիճանիկարողություն,
հաղորդակցվելու 3-րդաստիճանիկարողություն,
սեփականվարքըհսկելու 3-րդաստիճանիկարողություն։
Ինքնասպասարկման ապահովման ունակության 3-րդ աստիճանի սահմանափակումը ենթադրում է ինքնասպասարկման ապահովման անկարողություն և այլ անձանցից լիակատար կախվածություն (տարիքային նորմերին համապատասխան):
Տեղաշարժվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակումը ենթադրում է ինքնուրույն տեղաշարժվելու անկարողություն և այլ անձանցից լիարժեք կախվածություն (տարիքային նորմերին համապատասխան):
Կողմնորոշվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակումը նշանակում է կողմնորոշվելու անկարողություն (տարիքային նորմերին համապատասխան)։
Հաղորդակցվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակումը նշանակում է հաղորդակցվելու անկարողություն (տարիքային նորմերին համապատասխան)։
Սեփական վարքը հսկելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակումը նշանակում է սեփական վարքը հսկելու անկարողություն (տարիքային նորմերին համապատասխան)։