Ե՞րբ է գումարվում Ազգային ժողովի արտահերթ նիստ

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարում է Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության Նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ:

Արտահերթ նստաշրջանն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:

Հանրապետության Նախագահի կամ Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան գումարվելու դեպքում այդ նստաշրջանի օրակարգը և դրանում ընդգրկված հարցերի նախագծերը նախաձեռնողի կողմից ուղարկվում են Ազգայինժողովի նախագահին։

Արտահերթ նստաշրջան գումարելու մասին պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձևաթուղթը սահմանված կարգով ստորագրելու և Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձևաթղթում նշվում են արտահերթ նստաշրջանի օրակարգը և անցկացման ժամկետը, ինչպես նաև կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Ձևաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Եթե ստացման պահից 24 ժամվա ընթացքում անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա գումարում է արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում` միաժամանակ օրակարգային հարցերի նախագծերն ուղարկելով Հանրապետության Նախագահին և Կառավարություն: Ձևաթուղթը սահմանված ժամկետում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված:

Արտահերթ նստաշրջանը չի կարող անցկացվել հերթական նստաշրջանի ընթացքում:

Օրակարգն սպառվելուց հետո կամ հերթական նստաշրջանի գումարման օրը, ինչպես նաև նախաձեռնողի(ների) ներկայացուցչի առաջարկությամբ արտահերթ նստաշրջանը համարվում է փակված:

Արտահերթ նստաշրջանը, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ, անցկացվում է հետևյալ ընթացակարգով՝
ա) նստաշրջանի յուրաքանչյուր օրը տեղի է ունենում մեկուկես ժամ տևողությամբ 4 նիստ.
բ) յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում.
գ) երկրորդ ընդմիջման տևողությունը մեկ ժամ է։

Վերը նշված որոշման նախագիծը կարող է ներկայացվել նիստը վարողին արտահերթ նստաշրջանը նախաձեռնողի(ների) ներկայացուցչի կողմից, և այն դրվում է քվեարկության՝ առանց քննարկման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել