Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները:
Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։
Քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի Վրաստանի առնվազն 20 քաղաքում:
Այս արդյունքների համաձայն` երկրորդ փուլ կլինի երկրի հինգ ամենամեծ քաղաքներում.
Թբիլիսի, Ռուսթավի, Բաթումի, Զուգդիդի, Քութայիսի։
20 քաղաքների ամբողջական ցանկը, որտեղ, ամենայն հավանականությամբ, կնշանակվի 2-րդ փուլ.
Թբիլիսի, Կարելի, Խաշուրի, Քութայիսի, Բաղդատի, Ճիատուրա, Ծխալտուբո, Ծագերի, Զուգդիդի,Ծալենջիխա, Չխորոցկու, Խոբի, Սենակի, Մարթվիլի, Փոթի, Օզուրգեթի, Բաթումի, Խելվաճաուրի, Ռուսթավի, Թելավի:
Բոլոր քաղաքներում պայքարը կշարունակվի իշխող «Վրացական երազանք» -ի եւ երկրի ամենամեծ ընդդիմադիր` «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածուների միջև:
Մայրաքաղաքում քվեարկության արդյունքներն` ըստ նախնական պաշտոնական տվյալների (հաղթելու համար քաղաքապետի թեկնածուն պետք է ստանա ձայների 50% -ը).
Թբիլիսի
Կախա Կալաձե «Վրացական երազանք» ՝ 45,5%,
Նիկա Մելիա «Միացյալ ազգային շարժում» ՝ 34,13%: