Ե՞րբ է պաշտպանվում ապրանքային նշանը

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է՝

1) օրենքով սահմանված կարգով դրա պետական գրանցման հիման վրա.
2) օրենքով սահմանված կարգով ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու հիման վրա.
3) Մադրիդյան համաձայնագրի կամ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության համաձայն` միջազգային գրանցման հիման վրա:

Ապրանքային նշանի իրավական պահպանությունը տարածվում է այն ապրանքների և (կամ) ծառայությունների վրա, որոնց համար գրանցվել է ապրանքային նշանը։

Ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար գրանցվել է ապրանքային նշանը, կարող է ընդարձակվել միայն օրենքով սահմանված կարգով նոր հայտ ներկայացնելու միջոցով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել