Մարմնավաճառների և սիրիահայերի հադիպումները կազմակերպելու համար գումար է ստացել

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց Ռուբեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Վերջինս մեղադրվում է Երևան քաղաքում մարմնավաճառությամբ զբաղվող Լ. Ս.-ի , Գ. Մ.-ի, Է. Կ.-ի և Գ. Բ.-ի հետ ծանոթանալուց հետո, նրանց պոռնկության մեջ ներգրավելու և արդյուքնում գույքային օգուտ ստանալու համար:

Մեկ տարի շարունակ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար կազմակերպել է վերջիններիս ինտիմ հանդիպումներն իր ծանոթ՝ արտերկրից Հայաստան ժամանած սիրիահայ հայրենակիցների հետ: Որպես միջնորդավճար մարմնավաճառներից ստացել է 10.000-ից 15.000-ական ՀՀ դրամ:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ մեղադրող Մանուչար Մարտիրոսյանը հարգելի պատճառներով չէր ներկայացել դատական նիստին: Դատավորը հայտնեց, որ քանի որ մեղադրողը ուշ է ներկայարել չներկայանալու մասին բանավոր հաղորդագրությունը, այդ իսկ պատճառով չեն հասցրել նրան փոխարինող հրավիրել:

Տեղեկացնենք, որ գործը հարուցվել է ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի, 5-րդ կետով: Այն սահմանում է, որ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց օգտագործելով, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա,որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

Նշենք նաև, որ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 12-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել