Հայտնի է դարձել Պուտինի ու Էրդողանի սպասվելիք հանդիպման հիմնական թեման

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն իրավիճակը Սիրիայում, մասնավորապես ՝ Իդլիբում: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝  հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Երկրների առաջնորդները կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 29 -ին:

Կրեմլը նշել է, որ Սիրիայում ահաբեկչական գործունեությունը շարունակվում է ՝ չնայած Ռուսաստանի և Թուրքիայի միջև համաձայնությանը:

«Սա վտանգավոր է: Դա միջամտում է Սիրիայի կարգավորման գործընթացին: Այս ամենն, անշուշտ, օրակարգում կլինի», – ասել է Պեսկովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել