Էրդողանը հայտնել է, որ Փաշինյանից դրական ուղերձներ է ստանում «Հինգի կամ Վեցի պլատֆորմ» ստեղծելու առնչությամբ

ԶԼՄ- ներին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այցով գտնվում է ԱՄՆ -ում, ասել է, որ «Հինգի պլատֆորմ» կամ «Վեցի պլատֆորմ» ստեղծելու առաջարկության հետ կապված դրական ուղերձներ է ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Մենք ունեինք համագործակցության տարբերակ, որը մենք անվանում էինք «Հինգի կամ Վեցի պլատֆորմ»: Այս առումով մենք այս պահին դրական ուղերձներ ենք ստանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Այս դրական ուղերձների հետ մեկտեղ, մենք որոշ քայլեր կանենք այս հարցում։

Մենք հնարավորություն կստանանք լավ զարգացնել տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը: Սա ներառված է այն հարցերի օրակարգում, որոնք ես կքննարկեմ պարոն Վլադիմիր Պուտինի հետ ամսվա վերջին: Այսպիսով, թուրք-ռուսական հարաբերությունները նոր հզոր ազդակ կստանան»,-ասել է Էրդողանը:

Նշենք, որ Էրդողանն առաջարկում է Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի մասնակցությամբ «Հինգի պլատֆորմ» կամ «Վեց պլատֆորմ» ստեղծել, եթե այնտեղ ներառվի նաև Վրաստանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել