«Նամախվան» ՀԷԿ-ը չի կառուցվի․ թուրքական ընկերությունը խզել է Վրաստանի հետ պայմանագիրը

Թուրքական ENKA Renewables ընկերությունը խզել է պայմանագիրը Վրաստանի կառավարության հետ և 800 միլիոն դոլարի հիդրոէլեկտրակայանը երկրում չի կառուցվի:

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

ENKA ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ պայմանագրի խզման պատճառը դրանում ամրագրված պայմանների խախտումն ու ֆորսմաժորային իրավիճակն է:

«ENKA Renewables-ը, որում ENKA ŞNŞAAT-ը ունի 90% բաժնեմաս, տեղեկացնում է Վրաստանին, որպեսզի դադարեցվի Նամախվանիի հիդրոէլեկտրակայանի շինարարություն-սեփականություն-շահագործման մասին 2019 թվականի ապրիլի 25-ին ձեռք բերված պայմանագիրը, որի պատճառը պայմանագրում ամրագրված պայմանների խախտումն ու ֆորսմաժորային իրավիճակն է», — ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Վրաստանում ամիսներ շարունակ ընթանում էին բողոքի ակցիաներ Ռիոնիի կիրճում ՀԷԿ-ի կառուցման դեմ, որն իրականացնելու էր թուրքական ENKA ընկերությունը: 2020 թվականի հոկտեմբերից Արևմտյան Վրաստանով հոսող Ռիոնի գետի վրա՝ Նամախվանիում սկսվել են ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները, որին դեմ են բնապահպաններն ու տեղի բնակիչները, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչները: Նամախվանիի ՀԷԿ-ը, ըստ Վրաստանի կառավարության, պետք է լիներ անկախ Վրաստանի խոշորագույն էներգետիկ նախագիծը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել