Ռուսաստանը ցավում է, որ Թուրքիան չի ճանաչել Ղրիմում Պետդումայի ընտրությունների արդյունքները․ Պեսկով

Կրեմլը ցավում է, որ Թուրքիան չի ճանաչել Ղրիմում Պետդումայի ընտրությունների արդյունքները և հույս ունի, որ հանրապետության դիրքորոշումը կփոխվի թերակղզու հարցում: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։

«Մենք չենք ընդունում նման հայտարարություններ (Ղրիմում ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին) և այդ մասին բացահայտ խոսում ենք մեր թուրք գործընկերների հետ»,-ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ Ղրիմի թեման այն թեման է, որի վերաբերյալ իրենց դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են:

«Մենք ափսոսում ենք Թուրքիայի այս դիրքորոշման համար, բայց մենք հույս ունենք, որ ժամանակի ընթացքում քաղաքական կամք կցուցադրվի, և Թուրքիան կփոխի իր դիրքորոշումը՝ պարզապես տուրք տալով ճշմարտությանը և գործերի իրական վիճակին»,-ասել է Պեսկովը։

Նա ընդգծել է, որ փոխգործակցությունը պետք է շարունակվի, և դա բխում է առաջին հերթին ռուսական կողմի և նաև թուրքական կողմի շահերից։

«Ինչ վերաբերում է անհամաձայնությանը, ապա մենք կշարունակենք աշխատել թուրքական կողմի հետ՝ բացատրելով մեր դիրքորոշումը և հաշվի առնելով այն փաստը, որ վաղ թե ուշ կկարողանանք մերձեցնել մեր դիրքորոշումները»,- եզրափակել է Կրեմլի խոսնակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել