Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Պետդումայի հաջող ընտրությունների կապակցությամբ: Երկուստեք վերահաստատվեց երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ և կառուցողական և շարունակական համագործակցության կարևորությունը:
Իլհամ Ալիեւը խոր ցավակցություն է հայտնել Պերմի պետական համալսարանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա անձնական շփումների վերաբերյալ։