Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը, որն Անթալիայից Եկատերինբուրգ էր ուղևորվում, հարկադիր վայրէջք է կատարել Սոչիում` ուղևորներից մեկի մահվան պատճառով, հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Անթալիա-Եկատերինբուրգ երթուղով թռչող U61070 չվերթի ժամանակ ուղևորուհիներից մեկի ինքնազգացողությունը վատթարացել է: Բուժօգնություն ցուցաբերելու համար օդանավի հրամատարը որոշում է կայացրել հարկադիր վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում»,- ասել են մամուլի ծառայությունից։
Առաջին բուժօգնությունը կնոջը ցույց են տվել անձնակազմի անդամները և ուղևորների մեջ գտնվող բժիշկը, սակայն կինը մահացել է նախքան օդակայան հասնելը: