Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ` փոխոխություն է կատարվել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության առանձին (հատուկ) խմբերի և հիվանդությունների ցանկերում: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
Այսուհետ անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղորայք կստանան նաև.
- Մինչև 18 տարեկան երեխաները՝ 7 տարեկանի փոխարեն
- 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության վայրից տեղահանված անձինք
- 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորածների և գերեվարված անձանց ընտանիքների անդամներ:
Հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում դեղերը հիվանդներին հատկացվում են անվճար՝ ավելացվել են հետևյալ տեսակները.
- Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր)
- Անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր)
- Մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ) վարակ (դեղեր թեսթեր)
- Հիպոֆիզային գաճաճության ախտանիշ (հորմոնային դեղեր)
- Վիրուսային հեպատիտ Ց հիվանդության (հակավիրուսային դեղեր)