Անկախության տոնի առթիվ պարգևատրվելու է ամբողջ պետական ապարատը. Հերիքնազ Տիգրանյանը

Անկախության 30-ամյակի առթիվ պարգևատրվել են ոչ միայն ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը, այլ ամբողջ պետական ապարատը, ԱԺ ճեպազրույցներին ասել է  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:

«ԱԺ ամբողջ աշխատակազմը և պատգամավորներն անկախության տոնի առթիվ ստացել են պարգևատրում, դա ոչ միայն օրենսդիր մարմնին է վերաբերում, այլ ամբողջ պետական ապարատին: Հանրային ծառայողները կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք անկախության տոնի առթիվ, որպես պետության կողմից խրախուսում, ստացել են գումար տարբեր չափերի՝ կախված զբաղեցրած պաշտոնից»,- ասաց իշխանական պատգամավորը:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ հրաժարվելու են այդ գումարից. կամ պետբյուջե են փոխանցելու, կամ սահմանամերձ որևէ համայնքում ծրագիր են իրականացնելու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել