Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից Իրավաբան.net-ը տեղկանում է սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը։
Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է +15⁰C ցածր:
Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը:
Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը +22…+23⁰C է, երկրորդում՝ +20⁰C և երրորդում՝ +18…+19⁰C:
Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +20…+21°C:
Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +20…+21°C: Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +10…+14°C: Լոռու մարզում՝ +13…+15°C, Տավուշի մարզում՝ +16…+18°C: Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +21…+22°C, լեռնային շրջաններում` +13…+14°C: Սյունիքի հովտային շրջաններում +19…+21°C, նախալեռնային շրջաններում` +14․․.+15°C:
Եղանակի կանխատեսում 2021թ. սեպտեմբեր ամսվա համար
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +20…+21 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +34…+36 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +9…+11 աստիճան (դիտված պատմական նվազագույնը` 0…-2, առավելագույնը` +38…+40 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` 7-10մմ):
Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +10…+14 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին։ Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +25…+30 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +1…+3 աստիճան (դիտված պատմական նվազագույնը` -4…-6, առավելագույնը` +33…+35 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` 25-35մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +13…+15 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +26…+30 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը +2…+5 աստիճան (դիտված պատմական նվազագույնը` -3…-5, առավելագույնը` +32…+34 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` 32-46մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +16…+18 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +30…+35 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +5…+10 աստիճան (դիտված պատմական նվազագույնը` +1…+3, առավելագույնը` +34…+36 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ ( նորման` 38-40մմ ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +21…+22, լեռնային շրջաններում` +13…+14 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև` +34…+36 աստիճան, լեռնային շրջաններում՝ +27…+30 աստիճան, ամսվա երկրորդ կեսին՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` +10…+12 աստիճան, լեռնային շրջաններում` +3…+5 աստիճան (դիտված պատմական նվազագույնը` նախալեռնային շրջաններում՝ +1…+3, լեռնային շրջաններում՝ -3…-5 աստիճան, առավելագույնը` նախալեռնային շրջաններում +36…+38, լեռնային շրջաններում՝ +28…+30 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 10-15մմ, լեռնային շրջաններում 22-23մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +19…+21, նախալեռնային շրջաններում` +14․․.+15 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ հովտային շրջաններում մինչև` +33…+36, նախալեռնային շրջաններում՝ +26…+29 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` +8…+12, նախալեռնային շրջաններում` +4…+6 աստիճան (դիտված պատմական նվազագույնը` հովտային շրջաններում՝ 0…+2, նախալեռնային շրջաններում՝ -2…-4 աստիճան, առավելագույնը` հովտային շրջաններում +38…+40, նախալեռնային շրջաններում՝ +34…+36 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 13-43մմ, նախալեռնային շրջաններում 19-61մմ):
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +20…+21 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +34…+36 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +10…+12 աստիճան (դիտված պատմական նվազագույնը` +1…+3, առավելագույնը` +38…+40 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` 9մմ):