Կիրակի օրը՝ օգոստոսի 29-ին, հզոր պայթյուն է որոտացել Քաբուլում: Այս մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը ՝ վկայակոչելով ականատեսներին:
Ըստ լրատվամիջոցի՝ միջադեպը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել օդանավակայանի շենքի տարածքում:
Asvaka- ն հաղորդում է, որ Քաբուլում տեղի ունեցած պայթյունը բնակելի շենքին հրթիռակոծության հետեւանք է։ Զոհերի և վիրավորների մասին տվյալներ դեռ չեն հաղորդվում։
Ինչպես արդեն հայտնել էինք, վերջին օրերին Քաբուլի օդանավակայանում 2 պայթյուն է տեղի ունեցել։
Առաջին պայթյունը իրականացրել էր մահապարտ ահաբեկիչը: Երկրորդ պայթյունը իրականացվել էր ականապատ մեքենայի միջոցով։