Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ ասել էր, որ տարածաշրջանային խաղաղության համատեքստում դրական ազդակներ է տեսնում Թուրքիայից:
«Հաջողություն եմ մաղթում Հայաստանի նոր կառավարությանը: Մեր տարածաշրջանը կառուցողական մոտեցման կարիք ունի: Նույնիսկ եթե տարաձայնություններ կան, անհրաժեշտ է զարգացնել բարիդրացիական հարաբերությունները՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման հիման վրա։
Հետևաբար, մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է այս ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»,- ասել է Էրդողանը։
«Նույն ըմբռնումով Ադրբեջանն առաջարկում է բանակցություններ սկսել Հայաստանի հետ ՝ համապարփակ խաղաղ համաձայնության հասնելու համար: Այս մոտեցման շնորհիվ Հարավային Կովկասի զարգացման համար նոր հնարավորություններ կհայտնվեն: Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր կողմերի հետ։
Օրակարգում Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի եւ Հայաստանի մասնակցությամբ «Հինգի պլատֆորմ» կամ «վեց պլատֆորմ» ստեղծելու մեր առաջարկն է: Մենք առաջարկել ենք այստեղ ներառել նաև Վրաստանը: Եթե նման հարթակ կազմակերպվի, տարածաշրջանը շատ ավելի հանգիստ կդառնա», – ասել է Թուրքիայի նախագահը։
Նա հավելել է, որ տարածաշրջանում անհրաժեշտ է կառուցել երկաթուղիներ, մայրուղիներ, «որոնք կմիացնեն երկրները, եւ այդպիսով բազմաթիվ խնդիրներ կհաղթահարվեն»:
«Մենք այդ հարցերը քննարկեցինք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և համաձայնության եկանք: Եվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նույնպես: Իրանի նոր նախագահի հետ ևս մենք այդ թեման կքննարկենք», – ասել է Էրդողանը: