Արենիի համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ նշելով․
«Հայտնում ենք` Արենի բնակավայրի Նորավանքի ձորի խմելու ջրից օգտվող բնակիչներին այն մասին, որ խմելու ջրի ջրագծի փոխարինման պատճառով առաջացել է ջրի պղտորում։ Ուստի խնդրվում է` 2-3 օր ջուրը չօգտագործել խմելու նպատակով։
Հայցում ենք ձեր ներողամտությունը»։