Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի պնդմամբ`«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն է շիշ նետել ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ:
«Հայկ Սարգսյանը ելույթ ունենալիս ասաց հետևյալ նախադասությունը` այն պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով, զանգով պարտադիր ծառայությունից զինակոչիկները ազատվել են,այդ պաշտպանության նախարարները պետական դավաճան են: Սեյրան Օհանյանը շիշը վերցրեց և շպրտեց Հայկ Սարգսյանի ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հրաչյա Հակոբյանը:
Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հերթական տհաճ միջադեպ էր գրանցվել:
ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ նրա վրա դահլիճից շիշ նետեցին, երբ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են: Իրավիճակը լարվեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ և ընդմիջում հայտարարեց: