Ազգային ժողովում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել ԱԺ նիստերի դահլիճից և ցուցադրում է տեղի ունեցողը։
Պատգամավորները իրար վրա շշեր են նետում, միմյանց հասցեին վիրավորանքներ են հնչեցնում, գոռգոռում իրար վրա։ Նիստերի դահլիճում մեծ թվով անվտանգության աշխատակիցներ կան։
Ըստ Ագնեսսա Խամոյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստերի դահլիճում չէ․ «Նա սովորության համաձայն ծլկեց»,-ուղիղ եթերով ասաց Խամոյանը։
«Երակներդ փրթել ես, որ բանակ չգնաս»,-նկատի ունենալով Նարեկ Գրիգորյանին ասաց՝ Ագնեսսա Խամոյանը։