Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ նրա վրա դահլիճից շիշ շպրտեցին. լարված իրավիճակ՝ ԱԺ-ում

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հերթական տհաճ միջադեպը գրանցվեց:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ նրա վրա դահլիճից շիշ շպրտեցին, երբ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են:

Այնուհետև ՔՊ և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները սկսեցին միմյանց ուղղությամբ ջրի շշեր նետել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ընդմիջում հայտարարվեց մինչև 12։00-ն, և ուղիղ հեռարձակումն ընդհատվեց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել