Օգոստոսի 24-ին, ժամը 23:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մասիսի 99 հասցեում գտնվող շինանյութի պահեստում։
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Ժամը 00։08-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 25-ին, ժամը 00։15-ին։