Չավուշօղլուն Կիևում հայտարարել է, որ Թուրքիան չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին

Թուրքիան պաշտպանում է Ուկրաինայի սահմանների ամբողջականությունը, երբեք չի ճանաչել և չի ճանաչի Ղրիմի անեքսիան:

Այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ «Ղրիմի պլատֆորմի» գագաթնաժողովից առաջ, հայտնում է «Անադոլու» -ն:

ԱԳ նախարարը շեշտել է, որ Թուրքիան մասնակցում է գագաթնաժողովին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու Ղրիմի թաթարների իրավունքներին ցուցաբերվող աջակցությունը ցույց տալու համար:

«Մենք անընդհատ կրկնում ենք, որ մենք երբեք չենք ճանաչել և մտադիր չենք ճանաչել Ղրիմի բռնակցումը: Բայց դրա մասին խոսելը բավական չէ: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Ղրիմի և Ուկրաինայի սահմանների տարածքային ամբողջականությանն ու անձեռնմխելիությանը», – ընդգծել է Չավուշօղլուն:

Թուրք նախարարը հույս է հայտնել, որ «Ղրիմի պլատֆորմը» կարևոր դեր կխաղա Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության և Ուկրաինայի սահմանների ամբողջականության պահպանման գործում:

Չավուշօղլուն անդրադարձել է նաև Թուրքիայի և Ուկրաինայի երկկողմ հարաբերություններին:

«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում տարբեր ոլորտներում մեր հարաբերությունները զարգացնելու համար: Հոկտեմբերին ես նորից կգամ Ուկրաինա՝ մասնակցելու համատեղ ռազմավարական պլանավորման հանդիպմանը իմ ընկերոջ՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ միասին», – հավելել է նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել