Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի «Համասի» թիրախներին

Իսրայելական բանակը հաղորդել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածում «Համասի» չորս թիրախներին, այդ թվում ՝ զենքի խանութներին և պահեստներին, ի պատասխան շաբաթ երեկոյան տեղի ունեցած անկարգությունների:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Անկարգությունների ժամանակ կրակ է արձակվել Գազայի հատվածից, որի հետևանքով Իսրայելի սահմանապահ ոստիկանության զինծառայող է վիրավորվել: Ի պատասխան ՝ Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել «Համասին» պատկանող զենքի արտադրության 4 օբյեկտներին և պահեստներին», – ասել են զինվորականները:

Բացի այդ՝ հաղորդվում է, որ իսրայելական ուժերը պատրաստ են տարածաշրջանում իրավիճակի ցանկացած զարգացման։

Շաբաթ երեկոյան իսրայելական բանակը հաղորդեց, որ Գազայի հատվածում խռովարարները փորձել են ճեղքել Իսրայելի հետ սահմանի անվտանգության ցանկապատը և պայթուցիկ նյութեր են նետել իսրայելցի զինվորների ուղղությամբ, ի պատասխան ՝ Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել:

Բացի այդ՝ հաղորդվում էր, որ պաղեստինցիները փորձել են զենք վերցնել իսրայելցի զինվորներից մեկից, սակայն նրան հաջողվել է դրանք հետ վերցնել հարձակվողներից:

Շաբաթ օրը պաղեստինցիները հանրահավաք են կազմակերպել Իսրայելի հետ սահմանի մոտ՝ Ալ-Աքսա մզկիթում բռնկված հրդեհի 52-րդ տարելիցի և Իսրայելի կողմից Պաղեստինի տարածքների օկուպացիայի դեմ: Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայի հատվածի ավելի քան 40 բնակիչ վիրավորվել է իսրայելական զինուժի կրակից:

Զինվորականները նշում են, որ իսրայելական բանակը արդեն մեկ շաբաթ է՝ պատրաստվում է սահմանին ուրբաթ սպասվող անկարգություններին, ինչը շարունակվել է ավելի քան երեք ժամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել