Այսօր ժամը 22։00-ին դատարանը պետք է քններ Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի խափանման միջոց կալանավորման միջնորդությունը, սակայն նիստ հետաձգվեց մինչև վաղը ժամը 13։00-ն։
Հետաձգվել է նաև Գորիսի համայնաքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի կալանավորման հարցի քննարկումը, որը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին, տեղի է ունենալու վաղը, սակայն կոնկրետ ժամ դեռ որոշված չէ։