Մեր խնդիրն է՝ ցանկացած ժամանակ ճնշենք դրանց բոլոր մեթոդներով. Անդրանիկ Մակարյան

«Սահմանոմ մեր Զինված ուժերի ամենօրյա ծառայողական, մարտական գործունեության առօրյան է: Քանի մենք ունենք սրանց նման հարևաններ, լարվածությունը միշտ էլ լինելու է: Մեր խնդիրն է՝ ցանկացած ժամանակ ճնշենք դրանց բոլոր մեթոդներով»,-այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը:

Անդրադառնալով ՊՆ նախարար Արշակ Կարապետյանի այն հայտարարությանը, որում ասել էր. «Մենք ոչ մի ձև չենք ուզում ոչ մի ուղղության վրա սրացումներ, բայց եթե փորձեցին ներթափանցել մեր տարածք, ես բոլորիդ հրամայում եմ կիրառել բոլոր միջոցները, որ այդ միտումները հաջողության չհասնեն».- Անդրանիկ Մակարյանն ասաց, որ նրա խոսքը պետք է ընդունել բառից բուն իմաստով:

«Այս պահի դրությամբ հարաբերական անդորր է, զոհերի, վիրավորների մասին դուք արդեն գիտեք, հակառակորդի տվյալների մասին մենք չենք կարող ասել, որովհետև ինչպես միշտ իրենք տեղեկություններ չեն տալիս»,-նշեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը:

Նրա խոսքով՝ Երասխի և Կութի ուղղությամբ հակառակորդը փորձում է լարվածություն պահել, առաջ չեն շարժվել:

«Ես ևս մեկ անգամ ձեզ ասում եմ՝ հայ մարդու կերպարն է՝ ձախ ձեռքին Աստվածաշունչ, աջ ձեռքին՝ «պուլիմյոտ կալաշնիկով», այս է մեր կերպարը: Մինչև վերջ պիտի կռվենք ու ապրենք»,-նշեց Անդրանիկ Մակարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել