ՌԴ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի լրատվական ծառայությունը:

«Հուսով եմ, որ ձեր գլխավորած կառավարության գործունեությունը կնպաստի բարեկամական, ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը Հարավային Կովկասում»,- ասված է հաղորդագրությունում:

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ: ՌԴ նախագահը Փաշինյանին մաղթել է հաջողություններ, քաջ առողջություն և բարեկեցություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել