Սյունիքի սահմանամերձ Հարթաշեն գյուղում այրվել է մոտ 900 հակ անասնակեր․ ԱԻՆ

Օգոստոսի 1-ին, ժամը 02։15-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթաշեն գյուղի սկզբնամասում այրվում է անասնակեր։

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ անասնագոմի մոտակայքում այրվում է մոտ 900 հակ պահեստավորած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել