Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հադրութի մանկապարտեզի վերաբացումը նպաստում է հադրութեցիների հավաքականությունը ամրապնդելու, Հադրութի բարբառն ու ոգին պահպանելուն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառի օրհնությամբ և հովանավորությամբ, ՀԲԸՄ-ի և ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի անմիջական հովանավորությամբ Արցախի կառավարություն աջակցությամբ վերաբացվեց Հադրութի Դիզակ մանկապրտեզը, որտեղ հաճախում են հադրութեցի երեխաները, որտեղ դասավանդում և աշխատում են Հադրութում գործող մանկապարտեզի աշխատակազմը:
Հ.գ. վերջին ամսիներին մենք վերաբացել ենք Հադրութի Արվեստի Դպրոց Հադրութի Արվեստի Դպրոց, Հադրութի միջնակարգ դպրոցը, աշխատանքները շարունակում է Տողի արվեստի դպրոցը, Հադրութի Մպս կենտրոն: Չնայած սփյուռքից տրամադրված բարեգործական միջոցներով կարողացել ենք ապահովել Հադրութի արվեստի դպրոցի, Տողի արվեստի դպրոցի, Հադրութի Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի և Հադրութի Մպս կենտրոնի անհրաժեշտ գույքի մի մասը, այնումենայնիվ շարունակում է օրհասական մնալ այս բոլոր կառույցների շենքային և գույքային պայմանների հարցը»,-նշել է նա: