«Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործունեություն իրականացնող կազմակերպության՝ Armenian Hero-ի հետ համագործակցության շրջանակներում, հուլիսի 21-ին 200 տաք և ամուր ծածկոց նվիրեց Երկրապահ կամավորականների մությանը:
ԵԿՄ վարչության անդամ Սամսոն Խաչատրյանն է կապ հաստատել «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միության հետ: Նրա խոսքով՝ ուղարկված օգնությունը շատ կարևոր և պետքական է:
«Շնորհակալ ենք հատկապես Ջեմմա, Էմմա քույրիկներից: Ծածկոցները պետք կգան մեր ազատամարտիկներին»,-նշեց Սամսոն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միությունը նոր համագործակցություն է սկսել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործունեություն իրականացնող կազմակերպության՝ Armenian Hero-ի հետ, ինչի շրջանակներում էլ մեծ քանակության բեռ է ստացել՝ դիրքապահներին տրամադրելու համար։
Ուղարկված բեռը ծածկոցների տեսքով է, որոնք պետք է տրամադրվեն դիրքապահներին. «Ծածկոցները բավական ծանր են, ամեն մեկի քաշը մոտ 7 կգ է, թանկարժեք են։ Իմաստն այն է, որ օգնում է մարդուն քնելուց հետո ամբողջությամբ ուժերը վերականգնել։ Երկրորդ նվիրատվությունը արեցին Երկրապահ կամավորականների միությանը:
Մանրամասները՝ տեսանյութում