Անընդունելի է մայիսի 12-ից Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի խախտումը․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ռազմաքաղաքական իրավիճակին, որը շարունակում է լարված մնալ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար։

«Շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով։

ՀՀ շատ կարևոր և առաջնային է համարում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը և մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը՝ կոնկրետ արդյունքների հասնելու ակնկալիքով։ Ակնկալում ենք, որ Ադրբեջանը կկատարի գերիներին, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձնելու իր պարտավորությունը»,-նշել է նա։

Նա նշել է, որ անընդունելի է մայիսի 12-ից Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի խախտումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել