Կարմիր ներկ են լցրել Վրաստանի կառավարության ընդունարանում

«ժամանակն է» շարժման առաջնորդ Էլենե Խոշտարիան կարմիր ներկ է տարել Վրաստանի խորհրդարանի ընդունարան, ներկել պատերն ու պատուհանները, լցրել հատակին։

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Ակցիայի պատճառը Պիրվելի հեռուստաընկերության օպերատորի մահն է։ Երիտասարդը հուլիսի 5-ին մասնագիտական պարտականությունները կատարելիս դաժան ծեծի էր ենթարկվել։ Ոստիկանությունը չէր միջամտել։

«Անհավատալի է, որ շարունակում ենք ապրել, ասես ոչինչ չի եղել։ Իսկ այստեղ նստած են բռնարարներ ու մարդասպաններ։ Նրանք կստանան բողոք, կարմիր ներկ, նրանք ստիպված կլինեն պատասխան տալ։ Բառերն ավելորդ են այս պարագայում», — ասել է Խոշտարիան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել