Հայիթիի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը հայտարարել է, որ նախարարների խորհուրդը որոշում է կայացրել հանրապետության տարածքում ռազմական դրություն սահմանելու մասին: Տվյալ որոշումն ընդունվել է երկրի նախագահի սպանությունից հետո: Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։
Նա հասարակության բոլոր ուժերին կոչ է արել միավորվել ժողովրդավարությունը պաշտպանելու համար և նշել, որ նախագահի մարդասպանները կպատժվեն օրենքին համապատասխան:
Հիշեցնենք, որ անհայտ անձինք գնդակահարել և սպանել են Հայիթիի նախագահ Ժովենել Մոիսին` վերջինիս անձնական նստավայրում: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Կլոդ Ժոզեֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կառավարության ղեկավարը հայտնել է, որ անհայտ անձանց խումբը գիշերը հարձակվել է պետության 53-ամյա ղեկավարի նստավայրի վրա:
Նրանք մահացու հրազենային վնասվածք են հասցրել Մոիսին, բայց այդ վիրավորում էր ստացել առաջին տիկինը: Նշվում է, որ հարձակվողներից ոմանք խոսում էին իսպաներեն և անգլերեն:
Ավելի ուշ հաղորդվեց, որ Ժովենել Մոիսիի կինը մահացել է հիվանդանոցում՝ ստացված վնասվածքներից։
Լուսանկարը՝ ТАСС լրատվական գործակալությունից