Հայաստանի հարավում իրավիճակի սրումը չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին

Հայաստանի հարավում իրավիճակի սրումը Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ կապված, «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին: Այդ մասին լրագրողներին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Տեղեկանում ենք ТАСС լրատվակա գործակալությունից:

«Դուք պետք է հասկանաք, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի, (անդամ երկրներից մեկի վրա) հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան , այնտեղ կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն »,- ասել է նա:

Ըստ նրա՝ հակամարտության սրացում չկա: «Սկզբունքորեն, հիմա պետք չէ ասել, որ իրավիճակն այնտեղ ինչ-որ կերպ լարվում է, դա արդեն լավ է, դա արդեն արդյունք է: Առջևում շատ աշխատանք կա սահմանի խնդրի լուծման ուղղությամբ, բայց դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ », – նշել է Զասը:

 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրել է նաև, որ կազմակերպությունը Հայաստանի՝ մայիսյան դիմումից հետո, խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Զասը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ը մշտապես մշտադիտարկում է իրավիճակը Հայաստանի հարավում: «Դիտորդական խումբ ստեղծելու մասին որոշում չի ընդունվել, չնայած, իհարկե, իրավիճակը վերահսկվում է», – ասել է գլխավոր քարտուղարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել