Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ անհանդուրժելի. Նաիրա Զոհրաբյան

7-րդ գումարման Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 30-ին, գումարել է արտահերթ նիստ:

Մտքերի փոխանակման ժամանակ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց ԵԽԽՎ-ի պատվիրակությունը նոր է վերադարձել և ինքն առանձնազրույց է ունեցել ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյդովի հետ:

«Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ անհանդուրժելի: Ադրբեջանը շարունակում է չընդունել, որ գերեվարված անձինք ռազմագերիներ են: Նա հստակ նշեց, գերեվարված անձանց վերադարձի մասին քննարկում հայկական կողմի հետ կարող է լինել, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բնականաբար՝ Արցախի 75 տոկոս գրավյալ տարածքը ներառյալ»,-նշեց ԱԺ պատգամավորը:

Նա 7-րդ գումարման Ազգային ժողովին հորդորեց դիմումներ ներկայացնել միջազգային կառույցներին, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել