Մոսկվայում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է

Մոսկվայի օդանավակայաններում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է։ Այս մասին տեղեկացնում ենք «Ռեգնում» գործակալությունից։

«Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 30 թռիչք, ևս 7-ը չեղարկվել է: «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 5 ավիաթռիչք և ևս 7-ը չեղարկվել է, «Շերեմետևո» օդանավակայանում 5-ը չեղարկվել է, 8 թռիչք՝ հետաձգվել է:

Պատճառները օդանավակայնները չեն հայտնել։Դ

«Ռեգնում» գործակալությունում նշում են, որ ՌԴ հիդրոօդերևութաբանության կենտրոնից հայտնել են, որ Մոսկվայում սպասվում է ամպամածություն, տեղ-տեղ անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը քաղաքում +33…+35 °C է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել