Եվրոպական միությունը պատրաստ է ավելի ակտիվ մասնակցել Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև խթանել Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համագործակցությունը: Այս մասին հայտարարվել է Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտգործնախարարների գլխավորած ԵՄ պատվիրակության Թբիլիսի կատարած այցի ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք Новости-Грузия-ից։
Ինչպես նշվում է՝ նախարարները քննարկել են Սևծովյան տարածաշրջանում, Արևելյան գործընկերության երկրներում, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հարցեր։
Վրաստանի պատրաստակամություն է հայտնել խթանել երկխոսությունը Հարավային Կովկասի երեք երկրների միջև՝ տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացումն ապահովելու համար։
Նախարարները հանդիպում են ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ, որի ժամանակ Արտաքին գործերի նախարարները շնորհակալություն են հայտնել Գարիբաշվիլիին՝ Բաքվի և Երևանի միջև բանակցությունները միջնորդելու համար, ինչի շնորհիվ Ադրբեջանը ականազերծված քարտեզների դիմաց Հայաստանին հանձնեց 15 ձերբակալված զինվորների: