Չարչյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իրէջում գրել է․

«Հասարակությանը ցանկանում ենք տեղեկացնել, որ պ-ն Չարչյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Մեր պայքարը շարունակվում է»,-հայտնում է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանին կալանավորելու մասին։

Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։

Քվեարկությունից օրեր առաջ «Անկախ դիտորդ» դաշինքն էր տարածել հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահներոը որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։

Չարչյանին մեղսագրվող հոդվածում նաև նշվում է որևէ մեկի օգտին դեմ քվեարկելուն հարկադրելու մասին։

Ցուցմունք տալուց հրաժարվող պրոֆեսորը երեկ դատարանի բակում պնդեց՝ իր արարքը հանցագործություն չէ, ինքն իր աշխատակիցներին չի հարկադրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել