Կոչ եմ անում անհապաղ սկսել բանակցություններ՝ գողացվածը վերադարձնելու վերաբերյալ․ Փաշինյանի առաջարկը՝ որոշ անհատների

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարկում ունեցած իր ելույթում կոչով դիմեց քաղաքական կյանքի հայտնի մասնակիցներին՝ խոսելով ապօրինի գույքի մասին։

«Դուք գիտեք, որ ժողովրդից գողացվածի վերադարձը մեր հրատապ օրակարգն է միշտ եղել։ Նախորդ երեք տարիների ընթացքում մենք ոչ մեկից ոչ մի բան չենք խլել, չնայած կարող էինք, մենք ցանկացել ենք, որ երկում գործեն ինստիտուտներ, որոնք դուրս կլինեն անձերի ու անհատների քմահաճույքից և այսօր արդեն, ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը գործարկված է, որն անխուսափելի գործելու է։

Ես ուզում եմ առաջարկել բոլոր այդօրինակ մարկանց ու հիշեցնել, որ մեր ընդունած օրենսդրական փոփոխությունների արդյունքում այդ մարդրիկ, ովքեր ունեն նմանատիպ խնդիրներ, կարող են բանակցել պետության հետ՝ գողացվածն ինքնակամ վերադարձնելու վերաբերյալ և ես բոլոր այդ մարդկանց կոչ եմ անում հենց այսօրվանից չկորցնել հնարավորությունը և չհասնել նրան, որ պետական թափանիվները սկսեն գործել։ Կոչ եմ անում անհապաղ սկսել բանակցություններ՝ գողացվածը վերադարձնելու վերաբերյալ, որը կծառայի Հայաստանի սոցիալ-տնտեսական օրակարգի սպասարկմանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ օրեր առաջ Իրավաբան․net-ը հետաքննություն է հրապարկել, թե ինչպե՞ս և ովքե՞ր Հայաստանում ձախողեցին հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը։ Դրանում խոսվում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտի մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել